Մամուլ

Ավտոմեքենայի առևանգում Երևանում. Մուրացան փողոցից գողացել են իրեն Opel մակնիշի ավտոմեքենան

Ավտոմեքենայի առևանգում Երևանում. Մուրացան փողոցից գողացել են իրեն Opel մակնիշի ավտոմեքենան

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 30-ին, ավտոմեքենայի առևանգման ու այն տաք հետքերով հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին Գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Մուրացան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Գ. Հ-ից, ով հայտնել է, որ 10 րոպեի ընթացքում օգտվելով դուռը բաց լինլու հանգամանքից, Մուրացան փողոցից գողացել են իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Էրեբունու բաժին, և դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ 

Մինչ Ոստիկանության Էրեբունու բաժնից նախապատրաստված նյութերը կփոխանցեին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, տեղում հայտարարվում է ավտոառևանգման հետախուզում։ 

Ժամերի ընթացքում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ Գալստյանը ժամը 06։00-ի սահմաններում Կոշ գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի հարևանությամբ կանգնեցնում է իր տեսադաշտում հայտնված առևանգված Opel-ը, ու պարզվում է, որ դա այն Opel-ն է, որ առևանգվել է Երևանում։ 

Կրտսեր պարեկը տեղեկությունը փոխանցում է Արագածոտնի գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանին, ու արդեն ժամանած պարեկները նշված Opel-ը տեղափոխում են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան առևանգածը Երևանի բնակիչ՝ 43-ամյա Սարգիս Բ-ն է, ով ենթարկվում է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում։ 

Վերջինս հիմնավոր կասկածանքով Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակից ներկայացվում է Ոստիկանության Էրեբունու բաժին։

Կիսվել էջում