Մամուլ

Ավտոլվացման կետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ֆինանսական մասի պետի դին

Ավտոլվացման կետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ֆինանսական մասի պետի դին

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը Չորաթան բնակավայրում՝ իրեն պատկանող ավտոլվացման կետի հետնամասում գտնվող էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանն ու Տավուշի քննչական վարչության ավագ քննիչ Ավետիսյանը:

avtolvacman ket

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հոսանքահարման հետևանքով Վ. Ապերյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ  Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը ծառայում էր  ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես ֆինանսական մասի պետ:

Կիսվել էջում