Ազատ խոսքՄամուլ

«Ավտոբուսի վարորդը քիչ էր մնում վրաերթի ենթարկեր անցումով անցնող իմ երեխային». Արեն Ապիկյան

«Ավտոբուսի վարորդը քիչ էր մնում վրաերթի ենթարկեր անցումով անցնող իմ երեխային». Արեն Ապիկյան

Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր, այ էս ավտոբուսի վարորդը Սարյան փողոցում, Վալդորֆյան դպրոցի դիմաց գտնվող հետիոտնային անցումի վրա, քիչ էր մնում վրաերթի ենթարկեր անցումով անցնող իմ երեխային:

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, «Երևանտրանս» ՓԲԸ, Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia, Tatevik Stambolyan ջան, պահանջում եմ տեսախցիկներով ստուգել այս փաստը և պատժել ավտոբուսի վարորդին:

avtobus

Բախտը բերելա, որ ես չեմ եղել մեքենայի ղեկին, կինս էր: Թե չէ կարողա դժբախտ պատահար պատահեր այս վարորդի հետ:

Իդեպ «նախկինների» ժամանակ այստեղ միշտ ՃՈ պատրուլ էր կանգնած առավոտները և հետևում էին անցումին: Արդեն վաղուց ՃՈ պատրուլները միայն կառավարության դիմաց են կանգնում…»։

Կիսվել նյութով