Մամուլ

Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին

Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին

Պաշտպանության բանակը փորձում է չեզոքացնել Արցախի Ավետարանոց գյուղի մատույցներում գտնվող ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խմբին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Այս պահին ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խումբ է գտնվում Ավետարանոց գյուղի մատույցներում և մեր զորքը փորձում է նրան չեզոքացնել»,- ասաց Պողոսյանը:

վարձկան ահաբեկիչներ

Նշենք նաև, որ ՊԲ-ի և աշխարհազորի ճիշտ աշխատանքի շնորհիվ այսօր ևս դիվերսիոն խմբավորումները ետ են շպրտվել, ունենալով մեծաքանակ կորուստներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիա է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Կիսվել էջում