Մամուլ

«Ավելի լավ է՝ ուղղակի խոտ լիներ»․ համացանցում քննադատում են Ջիգարխանյանի շիրմաքարը

«Ավելի լավ է՝ ուղղակի խոտ լիներ»․ համացանցում քննադատում են Ջիգարխանյանի շիրմաքարը

Համացանցի ռուսական տիրույթում խիստ քննադատում են խորհրդային դերասան Արմեն Ջիգարխանյանի գերեզմանին տեղադրվելիք հուշարձանը, – գրում է Sputnik Արմենիան։ Երկու օր առաջ ռուսական «Կոմսոմոլսկայա պրավադան» կարողացել էր ձեռք բերել և հրապարակել հուշարձանի էքսկլյուզիվ լուսանկարը։

Նյութի հրապարակաման պահից ընթերցողները ողողել են այն քննադական մեկնաբանություններով։

««Արմեն Բորիսովիչը նման բանի արժանի չէ», «Խղճուկ է շատ», «Ավելի լավ է՝ մարդու գերեզմանին զուտ խոտ լինի, սիրելիներն էլ ծաղիկներ տանեն, ինչպես Լև Տոլստոյի գերեզմանն է, քան թե նման բան տեղադրվի», «Կարծես հուշարձանը ոչ մեկին դուր չի գալիս»,. –նշել են որոշ մեկնաբանողներ։

Արմեն Ջիգարխանյան

Մի քանիսն էլ, սակայն, դրական են արտահայտվել՝ ասելով, որ Արմեն Բորիսովիչը բուդդայի տեսք ունի, իսկ արձանի համեստությունը համապատասխան է իր իրական համեստ ապրելակերպին։

Հանգուցյալ դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, ԿՊ-ի հետ զրույցում ասել է, որ հուշարձանը պատրաստվում է գարնանից։ Նա նշել է, որ Ջիգարխանյանը թաղված է հին, փոքր գերեզմանատանը, տեղը շատ մեծ չէ։

Արմեն Բորիսովիչի խորթ որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը, հավանություն է տվել նախագծին։ Աշխատանքը կատարել է քանդակագործ Վահե Սողոմոնյանը։

Հուշարձանը ծրագրում են տեղարդել դերասանի մահվան տարելիցին՝ նոյեմբերի 14-ին ընդառաջ։

Կիսվել նյութով