Մամուլ

Ավարտվեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ջեյխուն Բայրամովի հետ

Ավարտվեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ջեյխուն Բայրամովի հետ

Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ ավարտվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Զոհրաբ Մնացականյան

Նշենք, որ հանդիպումը տևել է մոտ 7 ժամ: ԱԳՆ խոսնակը դեռևս այլ մանրամասներ չի հայտնել:

Հիշեցնենք, որ երեկ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ժնև՝ հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ «Սա միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին այս պահին ես որևէ տեղեկություն ունեմ», – ասել էր նա։

Կիսվել նյութով