Շոու-բիզնես

«Ավարտվեց գեղեցիկ ու վառ 3 տարի». ինչո՞ւ է Ժակը հեռացել «Երկիր Մեդիա»-ից. պարզաբանում է հաղորդավարը

Հաղորդավար Ժակն առավոտյան գրառում էր կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ բոլորին տեղեկացնելով, որ հեռանում է «Երկիր Մեդիա»-ի «Բարև, երկիր» առավոտյան ծրագրից, որը վարում էր ավելի քան 3 տարի:

«Ցտեսություն «Երկիր». գարունը նոր կյանքի սկիզբն է… «Երկիր Մեդիան» վաղուց արդեն հարազատ ալիք է և այդպիսին էլ կշարունակի մնալ հետայսու: 2015ից 2018 թվականներին մեծ ուրախությամբ վերադարձա սիրելի ալիք ու ստանձնեցի «Բարև, երկիր» առավոտյան ծրագրի ղեկավարի և հաղորդավարի պարտականությունները: Մեր միասնական, թիմային ջանքերով կայացրինք ամենօրյա, ուղիղեթերային ռեժիմով աշխատող առավոտյան հաղորդումը:  Հեռուստադիտողի ուշադրությունն ու ջերմությունը մեր ոգևորության առաջնային խթանիչն էր, իսկ աշխատակազմիբացառիկ մարդկային հատկանիշները միշտ ուժ են տվել մեզ (կարոտելու եմձեզ)։ Խորը ու գոհունակ շնչում ու արտաշնչում ենք և շարժվում առաջ՝ դեպի նորգաղափարներ, դեպի նոր համագործակցություներ…
Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում եթերում»,- գրել էր Ժակը:

Գրառումը սոցցանցի օգտատերերից շատերի մոտ քննարկման առիթ է դարձել՝ ինչո՞ւ է Ժակը որոշել թողնել եթերը: BlogNews.am-ն առաջինն է զրուցել հեռուստառադիոհաղորդավարի հետ ու պարզել եղելությունը:

«Բարև Երկիր» ծրագիրն այսօրվանից գնում է անժամկետ արձակուրդ, որն, իհարկե, վերադարձ ենթադրում է, բայց ես այսքանով վերջակետ եմ դնում «Երկիր մեդիա»-ի առավոտյան  ծրագրում իմ ներկայությանը:

 

Նյութի աղբյուրը՝ blognews.am

Կիսվել էջում