Մամուլ

Ավարտվել է քառակողմ հանդիպումը

Ավարտվել է քառակողմ հանդիպումը

Պրահայում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։

Նշենք, որ ադրբեջանական մեդիայում արդեն հրապարակվել են վերլուծականներ, որ Փաշինյանն ու Ալիեւը ընտրում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Բրյուսելյան կամ Արեւմտյան ֆորմատը։

pashinyan aliev

Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով