Մամուլ

Ավագանին տվեց իր համաձայնությունը. Երեւանում «Մարտի 1»-ի զոհերի հիշատակի հուշարձան կտեղադրվի

Ավագանին տվեց իր համաձայնությունը. Երեւանում «Մարտի 1»-ի զոհերի հիշատակի հուշարձան կտեղադրվի

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում համաձայնություն տվեց Երեւանի Զաքիյան, Բեյրութի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնելու, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման եւ տեղադրման անհրաժեշտությամբ:

Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Կառավարության 07.11.2019թ. հ.1556-Ն որոշմամբ Երեւան համայնքին հատկացվել է 2 մլն դրամ:

2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը:

Կիսվել նյութով