ԱշխարհՏեսանյութ

«Աստված, խնդրում եմ նորից երկրաշարժ արա, այս երկիրը հողին հավասարեցրու». թուրք աղջիկների ուղիղ եթերը

«Աստված, խնդրում եմ նորից երկրաշարժ արա, այս երկիրը հողին հավասարեցրու». թուրք աղջիկների ուղիղ եթերը

Անկարայում ձերբակալվել են 2 աղջիկ՝ ուղիղ եթերով Աստծուց կրկին երկրաշարժ խնդրելու համար։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայում 17 եւ 21 տարեկան աղջիկներ սոցցանցերով ուղիղ եթեր են մտել եւ Աստծուց խնդրել նորից երկրաշարժ անի եւ երկիրը հողին հավասարեցնի։

Աստծուց այս անսովոր խնդրանքը առիթ է դարձել, որ թուրք ոստիկանները ձերբակալեն 2 աղջիկներին։

Նշենք, որ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում զոհերի թիվը 14 հազար 14 է, Սիրիայում՝ 3 հազար162։

Կիսվել էջում