Մամուլ

«Աստղիկ» ԲԿ-ում մահացած քաղաքացին 90 տոկոսով կորոնավիրուս չի ունեցել

«Աստղիկ» ԲԿ-ում մահացած քաղաքացին 90 տոկոսով կորոնավիրուս չի ունեցել

««Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, նա ՀՀ քաղաքացի է և մահվան պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը», – ասել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։

«Թե որտեղից են վերցրել, որ էդ մարդը Իրանի քաղաքացի է՝ չեմ հասկանում, երևի, որ պանիկա է, մարդիկ վախ ունեն, դրա համար։

Դեռևս հաստատված չէ կորոնավիրուսի հանգամանքը։

Թեստն ուղարկել ենք, բայց 90 տոկոսով չի լինի կորոնավիրուս։ Թեստի պատասխանը կլինի մի քանի ժամից», ասաց ԲԿ տնօրենը։

Կիսվել էջում