Շոու-բիզնես

«Ասում էր, որ դիմահարդարումս շատ գեղեցիկ է». Գոհար Հարությունյանը` Մայքլ Ջեքսոնի հետ համագործակցության մասին

«Ասում էր, որ դիմահարդարումս շատ գեղեցիկ է». Գոհար Հարությունյանը` Մայքլ Ջեքսոնի հետ համագործակցության մասին

Tert.amLife-ը գրում է. Քչերին հայտնի փաստ է, որ 2000 թվականին դեռ 20-ամյա «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հետ լուսանկարվել է հայ գործարար Գրիգոր Սերոբյանի վարձույթով մեքենաների գովազդում:

Tert.am Life-ի հետ զրույցում Գոհարը վերհիշել է, թե ինչպես է ստացվել համագործակցությունը, ինչու է տարիներ շարունակ լռել այդ մասին և տրամադրել է արխիվային լուսանկարներ:

«Այդ տարի մեկնել էի Միացյալ Նահանգներ: Մայրիկիս ծանոթները գիտեին դրա մասին, կապվեցին ինձ հետ ու առաջարկեցին Մայքլ Ջեքսոնի հետ լուսանկարվել իրենց գովազդային ֆոտոշարքում։ Պարզվեց` նրանց ընկերությունը երկար տարիներ մեքենա է տրամադրել Մայքլ Ջեքսոնին, ղեկավարները լավ հարաբերությունների մեջ էին աստղի հետ:

Չնայած դրան` երկար ժամանակ համոզել էին, որ նկարահանվի գովազդային ֆոտոշարքում, քանի որ Ջեքսոնը մեկ անգամ էր նկարահանվել գովազդում»,-ասաց Գոհարը:

մայքլ ջեքսոն գոհար հարությունյան

Նրա խոսքով` սկզբում գովազդի միտքն այն էր, որ հոլիվուդյան աստղին սպասարկում է բարձրահասակ մոդել, նա է վարորդը: Բայց երբ Մայքլ Ջեքսոնը տեսել է Գոհարին, բարդութավորվել է հասակից։ «Որոշեցին փոխել գովազդի միտքը` ես նստեցի մեքենայի մեջ, իսկ նա ինձ օգնեց մեքենայից դուրս գալ: Նկարահանումները տևեցին մոտ 3 ժամ:

Ափսոս, այդ ժամանակ մի փոքր վատ էի տիրապետում անգլերենին, բայց մի քանի բան կարողացանք խոսել: Ասում էր, որ դիմահարդարումս շատ գեղեցիկ է, զարմացավ, երբ իմացավ` ինքս եմ արել:

Այդ օրը ձեռնոցով չէր, ակնոց էր կրում, որի տակից երևում էին նրա կապույտով ներկված աչքերը, մի փոքր կախված մաշկը։ Իմ տպավորությամբ` շատ բարդութավորված էր, խեղճ էր,-ասաց նա և հավելեց, որ Ջեքսոնն այնպես էր քայլում, կարծես ոտքերը հատակին չդիպչեին: -Երաժշտություն էին միացրել ու նա անընդհատ ինչ-որ պարային շարժումներ էր անում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով