Օգտակար

Առողջական լուրջ խնդիրներ, որոնք կարող են առաջանալ գիշերն էլեկտրական սարքեր օգտագործելու պատճառով

Առողջական լուրջ խնդիրներ, որոնք կարող են առաջանալ գիշերն էլեկտրական սարքեր օգտագործելու պատճառով

Մարդիկ երկար ժամանակ ապրել են առանց էլեկտրաէներգիայի և պառկել են քնելու մթնելուն պես:

Իրականում սա շատ առողջարար սովորություն է, որի մասին մարդիկ ներկայում մոռացել են, մինչդեռ էլեկտրական սարքերի մշտական գործածությունն առաջացնում է նյարդային համակարգի խանգարումներ ու առողջական խնդիրներ, սակայն շատերն օրվա մեծ մասն անց են կացնում համակարգչի կամ հեռուստացույցի առջև:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գիշերվա ժամերին արհեստական լույսի գործածության հետևանքով խանգարվում է մելատոնինի՝ քնի ցիկլերը կարգավորող հիմնական հորմոնի արտադրությունը:

Բնական մթությունը խթանում է այս հորմոնի արտադրությունը և պաշտպանում օրգանիզմի բջիջները վնասվածքներից: Այլ կերպ ասած՝ մարդու մարմինն ունի մթության կարիք, որպեսզի կարողանա մելատոնին արտադրել:

Այս հորմոնը շատ կարևոր է մարդու առողջության համար: Դրա ոչ բավարար քանակության հետևանքով բարձրանում է քաղցկեղի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ճարպակալման, սրտի հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման (մետաբոլիկ համախտանիշ) ու իմունային համակարգի թուլացման հավանականությունը:

Բավարար քանակությամբ մելատոնինն ամրապնդում է իմունային համակարգը և ստեղծում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացները:

Որքան երկար ժամանակ է մարդը քնած լինում բնական մթության ներքո, այնքան շատ մելատոնին է օրգանիզմն արտադրում:

Սա է պատճառը, որ թույլ իմունային համակարգի դեպքում պարզապես հարկավոր է սովորել շուտ պառկել քնելու և քնելուց առաջ էլեկտրական սարքեր չօգտագործել:

Բացի այդ, հարկ է հիշել, որ քնելուց առաջ բջջային հեռախոս, համակարգիչ կամ նմանատիպ այլ սարքեր օգտագործելը կարող է դառնալ նաև տեսողության հետ կապված խնդիրների առաջացման պատճառ:

Բանն այն է, որ այդ սարքերի արձակած արհեստական լույսը շատ վնասակար է աչքերի ցանցաթաղանթի համար և կարող է լուրջ խնդիրներ առաջացնել՝ հատկապես գիշերվա ժամերին օգտագործելու դեպքում: Այդ լույսն նպաստում է անգամ կատարակտի զարգացմանը:

Բացի այդ, բժիշկներն արդեն պարզել են, որ կա ակնհայտ կապ էլեկտրական սարքերի արձակած լույսի և քաղցկեղի տարբեր տեսակների, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների ու ճարպակալման միջև, ուստի առողջությունը պահպանելու և նման լուրջ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում շուտ պառկել քնելու և քնելուց առաջ հնարավորինս քիչ օգտագործել էլեկտրական սարքեր:

Կիսվել էջում