Մշակույթ

Առնո Բաբաջանյանը 100 տարեկան է․ «Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված»

Առնո Բաբաջանյանը 100 տարեկան է․ «Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված»

Այս օրերին Հայաստանի երաժշտական հանրությունը նշում է մեծ վարպետի՝ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյակը։

Ծնունդդ շնորհավոր մաեստրո։ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 21-ին, բայց, քանի որ խորհրդային ժողովրդի համար դա սգո օր էր՝ համաշխարհային պրոլետարիատ Վ․ Ի․ Լենինի մահվան տարելիցը, Առնոյի հայրը ծննդյան վկայականում ամսաթիվը փոխել է  հունվարի 22-ին:

Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։

առնո բաբաջանյան

Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան): Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։

Առնոյի երաժշտությունը վառ, լուսավոր, խորը եւ անհավանական հայկական է։ Իր կտավներում նա հմտորեն, աննկատ հյուսեց հայկական անուշահամ գույները՝ դրանք դարձնելով անմոռանալի ոչ միայն մեր հայրենակիցների, այլեւ ողջ աշխարհի երաժշտասերների համար։

Առնո Բաբաջանյանի երգերը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը. առանց դրանց ոչ մի քաղաքային տոն կամ ընտանեկան խնջույք չի անցնում։ Ով չգիտի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից նրա «Год любви» կամ «Твои следы» երգերը: 70-ականներին նրա ստեղծած եւ Անդրեյ Վոզնեսենսկու խոսքերով «Верни мне музыку»-ն անվիճելի հիթ է, եւ ընդհանրապես, ցանկացած վոկալիստի երգացանկում պարտադիր «կետ» է։

arno babajanyan

Մի անգամ Երեւանում երաժշտական փորձ են անցկացրել: Անցորդներին են մոտեցել՝ խնդրելով երգել Առնո Բաբաջանյանի «Երեւանի սիրուն աղջիկ» երգը, որը հնչում էր «Առաջին սիրո երգը» ֆիլմում: Զարմանալի է, բայց փողոցում չի եղել գեթ մեկը, որը այն սկզբից մինչեւ վերջ չերգեր: Կոմպոզիտորը խելահեղորեն սիրահարված էր իր հայրենի քաղաքին, նա այն աշխարհի լավագույն վայրն էր համարում, նրա հետ կապը երբեք չի կորցրել՝ նույնիսկ հեռու ապրելով:

Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

Կիսվել նյութով