Մամուլ

Առեղվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Առեղվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշամաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է:

Կիսվել էջում