Մամուլ

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. Հացավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. Հացավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում «Գառնի» ամբուլատոր կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացավան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են այրված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը։ 

txamardu di tun

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները, քննիչներն ու պարեկները նշված տանը՝ ննջասենյակի հատակին, մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 55-ամյա Արամայիս Գ-ի դին։ 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել էջում