Մամուլ

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. 22-ամյա աղջիկը, ով հիվանդանոցում մահացել է, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. 22-ամյա աղջիկը, ով հիվանդանոցում մահացել է, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 3-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Գալյա Յ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 11-ին «Չարենցավան» բժշկական կենտրոնից։

shtap ognutyun sevan

Այդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գևորգ Ա-ն ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ ավտոմեքենայի ջեռուցման համակարգը խափանվել է, և դրա հետևանքով առաջացել է գոլորշի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինչը Չարենցավանի ոստիկաններն ու քննիչները պարզում են, ավտոմեքենայի առջևում նստած Գալյա Յ-ն, վախենալով, առջևի աջ դուռը բացել և իրեն նետել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» ԲԿ։

meqenayic netvel

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կիսվել էջում