Մամուլ

«Առաջիկայում կարուսելների հետ կապված աղետ ենք ունենալու». Նիկոլ Փաշինյան

«Առաջիկայում կարուսելների հետ կապված աղետ ենք ունենալու». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկրում գործող կարուսելները ինչ–որ պահի կարող են աղետի հանգեցնել։ Նա իր տեսակետը հայտնեց կառավարության նիստում։

«Եկեք չգնանք կոմպրոմիսների։ Ես չեմ ասում՝ գերանդին առնենք, աջուձախ ամեն ինչ փակենք ու արգելենք, բայց պետք է անվտանգության կանոնները պահպանենք։ Տեսեք` ամեն տարի գարնանը ես հրավիրում եմ, ասում եմ՝ սեզոնը բացվել է, այսքան կարուսել է աշխատում։

ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ն պետք է գնա և ստուգի, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ լինի, առաջիկայում իքս պահի մի աղետ ենք ունենալու այդտեղ։ Եթե մենակ վիզուալ նայում ես մեր կարուսելներին, 70 տոկոսն աղետի կոնկրետ նախանշան է»,– ասաց Փաշինյանը։

karusel

Նրա խոսքով` երբ աղետը լինի, զոհեր կլինեն կամ չեն լինի, այդ ժամանակ կասեն, թե այսքան տարի չէին տեսնում այդ ամենը։ Վարչապետը կարծում է, որ պետք է հստակ ստանդարտներ սահմանվեն։

«Հակառակ դեպքում անորակ իրականության կոմպրոմիսն աղետների է բերելու»,– ընդգծեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի` սրբազան ինստիտուտներ են ստեղծել, որի տանիքի տակ ով ինչ կարողացել, արել է։

Կիսվել նյութով