ՄամուլՏեսանյութ

Առաջարկվում է վերացնել տաքսիներում կանխիկի շրջանառությունը

Առաջարկվում է վերացնել տաքսիներում կանխիկի շրջանառությունը

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տաքսիներում անկանխիկ վճարման համակարգին։ Նրա խոսքով՝ պետք է կրճատել և միջնաժամկետում վերացնել տաքսիներում կանխիկի շրջանառությունը։

«Հիմա աշխարհում դա ընդունված է, որ տաքսիներում նաև փոս-տերմինալներ են տեղադրվում: Իհարկե, հիմա էլ սմարթֆոնների հավելվածներով անկանխիկ վճարելու հնարավորությունը կա, բայց սա էլ պետք է մեր հեռանկարում լինի»,- ասել է նա՝ հավելելով․

«Եթե շահառուները քարտով են երթևեկում կամ կանխիկ դրամ չունեն, և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, պետք է որոշակի հնարավորություններ տալ, որովհետև դա շահառուի պարտավորությունը չպետք է լինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայություն մատուցողի»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում