Մամուլ

Առաջարկում եմ բոլոր հեռուստաընկերություններին, էլեկտրոնային կայքերին չլուսաբանել վարչապետի աշխատանքը. Գագիկ Մանասյան

Առաջարկում եմ բոլոր հեռուստաընկերություններին, էլեկտրոնային կայքերին չլուսաբանել վարչապետի աշխատանքը. Գագիկ Մանասյան

Այս մասին, այսօր մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց մշակույթի գործիչ Գագիկ Մանասյանը:

«Մինչեւ այս առաջարկությունը ես փորձեցի համապատասխան հանձնաժողովի հետ ճշտել, թե արդյոք հեռուստաընկերություններն ունեն նման իրավունք եւ ստացա դրական պատասխան: Եթե տվյալ հեռուստաընկերությունը պայմանագիր չունի կառավարության լրատվական ծառայության հետ, կարող են  լիարժեքորեն չլուսաբանել անգամ կառավարության նիստերը»,-ասաց նա:

Գագիկ Մանասյան հիշեցրեց, որ Ամանորի գիշերը վարչապետի ելույթը որոշ հեռուստաընկերություններ չհեռարձակեցին. «Այսինքն մենք կարող ենք հայտարարել «մոռանալ դավաճանին» շարժում:

nikol pashinyan

Երկրորդ, մենք բոլորս ԱՄՆ-ում ունենք բազմաթիվ ծանոթներ, բարեկամներ: Դուք բոլորդ գիտեք, որ պատերազմի օրերին ամերիկահայությունը մոտ 70 մլն դոլար նվիրատվություն է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ այդ հիմնադրամի գումարների մի մասը փոխանցվել է պետբյուջե, եւ ըստ ֆինանսների նախարարության վկայության այդ գումարները ծախսվել են բյուջեի տողերի համաձայն:

Այսինքն բարեգործության նպտակով հավաքագրված գումարները ծախսվել են ՀՀ տնտեսության կամ ասֆալտ փռելու գործունեության մեջ: ԱՄՆ-ում նվիրաբերված գումարների համար այդ մարդիկ հարկեր չեն վճարել, եւ ԱՄՆ-ն այդ գործունեության պատճառով կրել է վնասներ: Ես հորդորում եմ ձեզ ԱՄՆ-ում ապրող ձեր ընկերներին, հարազատներին հորդորեք դատի տալ Նիկոլ Փաշինյանին:

ԱՄՆ-ում նույնիսկ ամենափոքր գյուղի դատարանի որոշումը հնարավորություն է տալիս, որ այդ մարդը չի կարող օգտվել օդանավակայաններից, բանկային քարտերից եւ այլն: Ես գիտեմ, որ ինքը ընտանիքով փախչելու է եւ կունենա շատ անհարմարություններ, եթե որեւէ դատարանի որոշում լինի: Իսկ այդ որոշումները կլինեն, որովհետեւ կա օրենքի խախտում»,-ասաց Մանասյանը:

Կիսվել նյութով