Մամուլ

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում․ Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 21-ամյա կասկածյալին

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում․ Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 21-ամյա կասկածյալին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երկաթուղայինի 7-րդ փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Պարզվել է, որ Էրեբունու ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Եվ նշված տանը, պահարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 46-ամյա Վահան Ե․-ի դին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թե՛ տան ներսում, թե՛ դրսում անտանելի հոտ էր գալիս, քանի որ պարզվել է, որ Վահան Ե․-ն սպանվել է 2 օր առաջ։

Նա խեղդամահ է եղել։ Եվ մինչ կժամաներ դատական բժիշկը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի  ծառայողները առանձնապես դաժանությամբ տեղի ունեցած սպանությունը կատարելու կասկածանքով՝ Էրեբունու ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հայտնաբերել ու ձերբակալել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 21-ամյա Արամո Օ․-ին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել մոտ 2-3 օր առաջ, խեղդամահ անելու եղանակով։

Կասկածյալը փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործությունը և մատնացույց է արել արդուկը, որի լարով էլ խեղդամահ է արել իր զոհին։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կասկածյալը Ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կիսվել էջում