Աշխարհ

Աջակցում ենք Ադրբեջանին, Փաշինյանը պետք է կատարի իր խոստումը. Էրդողան

Աջակցում ենք Ադրբեջանին, Փաշինյանը պետք է կատարի իր խոստումը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիկփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք այժմ աջակցում են Ադրբեջանին: Նրա խոսքով, այն, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք, «ընդունել են բոլորը», ցանկացած այլ դիրքորոշում անընդունելի է։

«Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։ Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ։

Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է։ Դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվելու։ Մեր առաջնային նպատակն է, որ բոլորը, այդ թվում՝ հայերն Ադրբեջանի տարածքներում կողք-կողքի ապրեն խաղաղության պայմաններում։

Աջակցում ենք Ադրբեջանի՝ իր տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին, որի հետ գործում ենք «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»,- նշել է Էրդողանը։

Կիսվել էջում