Շոու-բիզնես

«Աջակցում եմ փողոցում և այլուր էս իշխանության հրաժարականը պահանջող բոլորին»․ Վիոլետ Գրիգորյան

«Աջակցում եմ փողոցում և այլուր էս իշխանության հրաժարականը պահանջող բոլորին»․ Վիոլետ Գրիգորյան

Բանաստեղծ, գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում նոր բանաստեղծություն է հրապարակել՝ հայտնելով, որ աջակցում է իշխանության հրաժարականը պահանջող բոլոր մարդկանց։

«Կապույտ ուլունք եմ կապել մազերիդ,

որ ոստիկանի մահակը չիջնի բաց գլխիդ վրա:

Կապույտ ուլունք եմ կապել բազուկիդ,

որ ոստիկանի մահակը չիջնի թիկունքիդ վրա:

Կապույտ ուլունք եմ դակել ալ լեզվիդ,

violet grigoryan

որ ոստիկանի մահակը չիջնի քո երգի վրա:

Կապույտ ուլունք եմ կապել անունիդ,

որ ոստիկանի մահակը չիջնի քո բախտի վրա:

Կապույտ ուլունք եմ կապել դրոշիդ,

որ ոստիկանի մահակը չիջնի մեր երկրի վրա:

Ախ, ոստիկանի մահակը չիջնի մեր երկրի վրա:

Աջակցում եմ փողոցում և այլուր էս իշխանության հրաժարականը պահանջող բոլորին: Ձեզ հետ եմ»,- գրել է նա։ 

Կիսվել նյութով