ՄամուլՏեսանյութ

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը` 2 ամիս է չի կարողանում ստանալ ծնված 7-րդ տղային հատկացվելիք գումարը (Տեսանյութ)

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը` 2 ամիս է չի կարողանում ստանալ ծնված 7-րդ տղային հատկացվելիք գումարը

Shamshyan.com է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, 7 երեխաների հայր Վարդան Ստեփանյանն ու հայտնել, որ 7-րդ երեխայի ծննդյան գումարը արդեն 2-րդ ամիսն է, չի կարողանում ստանալ:

Ընտանիքը բնակվում է Դավիթաշեն վարչական շրջանում, 7 երեխա ունեն: 7-րդ երեխայի ծննդյան համար տրվող գումարը, որն ըստ հոր՝ 1 մլն դրամ է կազմում, արդեն 2 ամիս է, չեն տալիս:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Ստեփանյան ասում էր. «Արդեն 2 ամիս է, երեխու հասանելիք 1 մլն դրամը չեն տալիս: Երեխես ծնվել է հունիսի 15-ին, հուլիսի 1-ին թղթերը ներկայացրել ենք Դավիթաշենի թաղապետարան, ասում են իբր սոցվարչությունը պետք է պատասխանը տա, զանգում ենք սոցապծառայություն, ասում են բողոքեք՝ իրավունք չունեն չտան:

Իմ մի երիկամը չկա, ինձ ասում են, որ թոշակ չի հասնում, ասում են՝ մինչեւ չմեռնես, թոշակ չենք տա»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ընտանիքի հարեւաններն ասում էին, որ 7 երեխաների հայրը Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է կռվին: Հոր խոսքով՝ քառօրյա պատերազմից հետո 2 տղա է ունեցել, 2 զինվոր է տվել պետությանը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ի տեսանյութում

Կիսվել նյութով