Մամուլ

Ապրիլի 24 մարդիկ սգում են, իսկ ոմանք «սելֆիներ» հրապարակում

Ապրիլի 24 -ին ամեն տարի, մարդկանց մի մեծ զանգված, ապրիլի քսանչորսին սկսում է իր անձնական էջում «սելֆիներ» հրապարակել: Առաջին հայացքից մարդկանց թվում է, թե դա ուղղակի նկար է, բայց չեն մտածում, որ հայրենասիրությունը հագած «մայկայի» կամ ստատուս գրելու մեջ չէ:

Գիտե՞ք, ինչքան մարդ էր այս օրերին փողոց դուրս եկել, ի նշան Թուրքիայի կատարած ցեղասպանությունը դատապարտելու, ի՞նչքան մարդ թուրքիայի դրոշը վառեց փողոցներում, իսկ դուք «սելֆիի ձողիկը» ձեռքներիդ, այդքան բազմության մեջ հարմար տեղ էիք փնտրում, որ մի հատ սելֆի անեք ու գցեք ինստագրամ կամ ֆեյսբուք, որ իմանան դուք էլ գնացիք հարգանքի տուրք մատուցեցիք:

Հարգելի «ձողիկասերներ», ասեմ իմացեք, այդ օրը բոլորն են գնում Ծիծեռնակաբերդ, պետք չէ ապացուցել, ոչ մեկին, որ գնացել եք ծաղիկ եք դրել, խոնհարվել:

Քրք Քրքորյանը 100 միլիոն դոլար նվիրաբերեց` ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու համար, իսկ հայ հայտնիներից շատերը անգամ, իրենց էջերում չեն հիշատակում Խոստումը ֆիլմի մասին որևիցէ բառ:

Լավ, չե՞ք մտածում, որ հենց այդպիսի գրառումներ պետք է արվի ձեր էջերում, որ տարածվի, որ ոչ միայն հայերը տեսնեն, այլ ամբողջ աշխարհը: Այդ ֆիլմերը նկարվում են, որ աշխարհը տեսնի ու դատապարտի: Միայն կիսամերկ, ներքնազգեստով կամ ապրիլի քսանչորսի տխուր դեմքով, բայց ուրախ սրտով սելֆիների համար չի նախատեսված ձեր էջը:

Ապրիլի 24 -ին պետք է միայն ցեղասպանությունը պատմող ֆիլմերով կիսվել, դատապարտող հաշթագներ անել, ինչ-որ գործով օգուտ տալ ցեղասպանությունը ճանաչելու գործընթացին:

Այնքան են ապրիլի քսանչորսին սելֆիներ արել, նկարվել, որ նոր սերունդը հասկանում է թե դա մի տեղ է, որտեղ գնում ծաղիկ են դնում, սելֆի անում ու հետ գալիս:

Չեխիան ևս ընդունեց ցեղասպանությունը, իսկ մտածե՞լ եք, որ եթե մի ավել գործ անեիք, միգուցե մնացած երկները ևս ընդունեին: Ինչևէ, մեր ազգը պիտի ծնի կրկին Անդրանիկներ, Մոնթեներ…., որ հասկանանք «հողի» գինը:

Կիսվել նյութով