Մամուլ

Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կանցկացվեն վարժական հավաքներ․ ովքեր են մասնակից լինելու

2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը՝ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 298-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքների նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը՝ պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահես­տազորայիններ:

Կիսվել էջում