ՄամուլՏեսանյութ

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ սակագները կփոփոխվեն

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ սակագները կփոփոխվեն

Iravaban.net-ը գրում է․ Կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում խնդրեց ծառայողական մեքենանների ԱՊՊԱ պայմանագրերի վերաբերյալ ու խնդրեց գործընթացը իրականացնելու համար մրցույթ հայտարարել և այդպես ընտրել ապահովագրական ընկերությունը։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնեց, որ այս պահին ԱՊՊԱ համակարգի սակագինը ՀՀ-ում ֆիքսված է, գործընթացը մրցութային կարգով կազմակերպելու որոշակի սահմանափակումներ կան։

«2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է։ Պետական մարմինները և քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է հնարավորինս լավ սակագին և որակ հարաբերակցությունը»,-նշեց Գալստյանը։

ԿԲ նախագահը նշեց, որ ընկերությունների կողմից առաջարկված գները տարբերվելու են իրարից։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում