Մամուլ

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր (ֆոտո)

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր (ֆոտո)

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը՝ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր։ Այս մասին հայտնում է Irakanum.am-ը։

Ավելի վաղ գրել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։

hmayak miqayelyan

Այս պահին տեղեկությունների համաձայն Նիգավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը հասել է 3-ի։

Մահացածներից մեկը՝ 1995 թվականին ծնված Հմայակ Միքայելյանն է։ Վերջինս ՊՆ զորամասերից մեկի ծառայող էր։

Share