Ազատ խոսքՄամուլ

Ապագա Կա՛…վայելե՛ք, քանի ձեզ էլ չեն գերեվարել. Արման Աբովյան

Ապագա Կա՛…վայելե՛ք, քանի ձեզ էլ չեն գերեվարել. Արման Աբովյան

Հաստատ համոզված եմ, որ ադրբեջանցիները իրենց համար հարմար պահին կրկին կփորձեն գերեվարել ՀՀ քաղաքացիներին, քանզի անողնաշար հայաստանյան իշխանությունները արդեն համաձայն են խաղալ ադրբեջանցիների անմարդկային կանոններով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:

«Մեր գերեվարված եղբայրների վերադարձի մասով կարող եմ ասել միայն երկու բան։

Փառք Աստծո, որ մեր տղերքը վերադառնում են և դա, իհարկե, կարևորագույն իրադարձություն է։

Ահավոր խայտառակություն է և լկտի անբարտավանություն, որ մեր գերի տղերքը դարձել են առևտրի առարկա, երբ մեր տղերքին փրկելու համար էս իշխանությունները հանձնում են թուրք վիժվածքներին մեր պետական շահերը՝ որպես վարձավճար։

Արման Աբովյան

Կրկնեմ, Աստված տա ադրբեջանական դժոխքում մնացած մեր տղերքը որքան հնարավոր է շուտ վերադառնան։

Բայց ես ունեմ մի հարց իշխանավորներին․

Հուսամ՝ դուք հասկանո՞ւմ եք, որ ենթարկվել եք շանտաժի և համաձայնվել եք գերիների կյանքի առ ու վաճառքի ադրբեջանական սխեմային, փոխարենը, որ մենք նույն կերպ գերի վերցնեինք մի քանի տասնյակ ադրբեջանցի և պարզապես փոխանակեինք՝ դրանով, իմիջայլոց, իմաստազրկելով ադրբեջանցիների համար նոր գերիներ առևանգելու փորձերը։

Հիմա հարց․ իսկ ի՞նչը կխանգարի հետագայում ադրբեջանցիներին կրկին գերեվարել հայերին՝ փոխարենը պահանջելով նորանոր զիջումներ։

Թե՞ ձեր մուրճից ու պողպատե մանդատից պետք է վախենան։

Հաստատ համոզված եմ, որ ադրբեջանցիները իրենց համար հարմար պահին կրկին կփորձեն գերեվարել ՀՀ քաղաքացիներին, քանզի անողնաշար հայաստանյան իշխանությունները արդեն համաձայն են խաղալ ադրբեջանցիների անմարդկային կանոններով։

Ապագա Կա՛…վայելե՛ք, քանի ձեզ էլ չեն գերեվարել»,- գրել է նա։

Կիսվել նյութով