Մամուլ

Աշոտ Փաշինյանի ծառայության մասով մի շատ խոշոր բացթողում ա եղել

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Թևոսյանը իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես գրել է․

«Աշոտ Փաշինյանի ծառայության մասով մի շատ խոշոր բացթողում ա եղել, որը անչափ մտահոգել ա ֆեյսբուքահայությանը: Ու որը հիմարաբար չէի նկատել նաև ես: Խնդիրն էն ա, որ երբ Աշոտը ծառայի սահմանին ու պոստ պահի, հնարավոր ա իր կյանքն ու ազատությունը վտանգելով՝ խնդիր ստեղծի նաև ազգային անվտանգության համար:

Իհարկե համաձայն եմ սրա հետ, ու պետք էր էս հանգամանքը հաշվի առնել, ու լավ ա, որ նկատողներ եղան: Բայց մտահոգողն էն ա, որ էս մասին փաստորեն ո՛չ վարչապետն ա գլխի ընկել, ո՛չ կոնտռռազվեդկան, ո՛չ ԱԱԾ-ն, ոչ էլ նույնիսկ ես ինքս: Այլ միմիայն ֆեյսբուքի օգտատերերի 98 տոկոսը:

Հ.Գ. Տանկիստների համար սարկազմս նկատելի ա, չէ՞»:

 

Կիսվել էջում