Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը անցավ 5 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը անցավ 5 միլիոնը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը անցել է 5 միլիոնը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն մահացածների թիվը` 328.462 հազար է։

Վարակակիրների և զոհերի թվով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է՝ ավելի քան 1,5 միլիոն վարակակիր, իսկ մահացածների թիվը հասավ 93.439 հազարի: Պաշտոնական տվյալներով ամենաքիչ վարակակիր ունեցող երկիրը Լեսոթոն է՝ ընդամենը մեկ դեպք:

Միացյալ Նահանգներն ինչպես վարակի նոր դեպքերի քանակով, այնպես էլ մահացության ցուցանիշով շարունակում է մնալ առաջինը, լուրջ աճ է նկատվում Բրազիլիայում և Հնդկաստանում:

Կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած Իտալիայում արդեն երկրորդ օրն է նվազում է թե՛ վարակակիրների, թե՛ զոհերի թիվը: Վարակը սրընթաց տարածվում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Թուրքիայում և Մեծ Բրիտանիայում: Այս երկրներում օրական հաստատվում են հարյուրավոր նոր դեպքեր:

Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, կարանտինային միջոցառումներն աստիճանաբար թուլացվում են:

Bavnews.am-ի տվյալներով՝ Բրիտանական Օքսֆորդի համալսարանի գիտնականների խումբն արդեն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները:

Երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքի խոսքով՝ պատվաստանյութի ստեղծման համար կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 43 միլիոն ֆունտ ստերլինգ:

Պատվաստանյութի ևս մեկ տարբերակ է առաջարկել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների խումբը, որը կփորձարկի դեղամիջոցն արդեն առաջիկա հունիսին:

Գերմանիայում ևս մեկ պատվաստանյութ թույլտվություն ստացավ կլինիկական փորձարկում անցնելու: Դեղամիջոցը ստեղծել է BioNTech ընկերությունը:

Կիսվել նյութով