ԱշխարհՄամուլ

Աշխարհի 10 ամենաազատ երկրները, որտեղ մարդիկ ձգտում են ամենից շատ բնակվել

Աշխարհի 10 ամենաազատ երկրները, որտեղ մարդիկ ձգտում են ամենից շատ բնակվել:

«Ազատություն» ասելիս տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում, իսկ օրինակ միջազգային անկախ դիտորդի կարգավիճակ ունեցող Ֆրիդոմ Հաուս կազմակերպության համար «ազատությունը» անձի քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների առկայությունն է։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ֆրիդոմ Հաուսը ներկայացրել է զեկույց, թե աշխարհի տարբեր երկրներում ինչի վիճակում են գտնվում մարդու հիմնարար իրավունքներն ու ժողովրդավարությունը։

Զեկույցը գրելիս հաշվի են առնվել քաղաքական բազմակարծության առկայությունը, մամուլի ազատությունը, խոսքի ազատությունը և այլն։ Արդյունքում յուրաքանչյուր երկիր հավաքել է միավոր՝ ըստ 100 բալանոց համակարգի։

Հայաստանը 100-ից հավաքել է 44 միավոր, հարևան Ադրբեջանը՝ 12 միավոր, Թուրքիան՝ 32 միավոր, Վրաստանը՝ 64 միավոր, իսկ Իրանը՝ 17 միավոր։ Այսպիսով, Հայաստանը համարվել է մասնակի ազատ երկիր` 210 երկրների ցանկում զբաղեցնելով 133-րդ հորիզոնականը։

Ի դեպ, Ֆրիդոմ Հաուսի զեկույցում Արցախի Հանրապետությանը ևս անդրադարձ կա․ Արցախը 100-ից հավաքել է 30 միավոր։

Ահա, թե ըստ զեկույցի որոնք են աշխարհի 10 ամենաազատ երկրները, ուր մարդու հիմնարար իրավունքները գերակա են ամեն հարցում։

10. Դանիա, 97 միավոր

9. Ուրուգվայ, 98 միավոր

8. Նոր Զելանդիա, 98 միավոր

7. Լյուքսեմբուրգ, 98 միավոր

6. Ավստրալիա, 98 միավոր

5. Նիդերլանդներ, 98 միավոր

4. Կանադա, 99 միավոր

1.  Շվեդիա, 100 միավոր (կիսում է առաջին հորիզոնականը Նորվեգիայի և Ֆինլանդիայի հետ)

1 Նորվեգիա, 100 միավոր (կիսում է առաջին հորիզոնականը Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ)

1 Ֆինլանդիա, 100 միավոր (կիսում է առաջին հորիզոնականը Շվեդիայի և Նորվեգիայի հետ)

Կիսվել նյութով