Մամուլ

«Աշխատում եմ վայելել ինձ ու ամեն պահը»․ երեկ իր երեխայի հետ մահացած կնոջ վերջին գրառումը

«Աշխատում եմ վայելել ինձ ու ամեն պահը»․ երեկ իր երեխայի հետ մահացած կնոջ վերջին գրառումը

Հաղորդավար, բլոգեր Օվսաննա Սողոյանը վերջին տարիներին ակտիվ հանրային գործունեություն էր ծավալում։

Bavnews.am-ը ներկայացնում է Օվսաննայի վերջին գրառումը․

«Վաղուց անկիրթ ա համարվում դիմացինի քաշը, որպես կոմպլիմենտ ներկայացնելը: Ասենք վայ լսի նիհարել ես սիրուն ա, կամ լցվել ես, սենց քեզ ավելի ա սազում:

Իհարկե ոչ մեկը չի ասում կոմպլիմենտներ չանել, ամենը նաև բխում է մտերմության աստիճանից ու մնացյալ հանգամանքներից, բայց անգամ էդ պարագայում մարդու քաշը որպես կոմպլիմենտ ոչ միայն արդիական չի, այլև տհաճ է:

Մամայական առօրյայով ես շատ կգ-ներ եմ կորցրել ես պահին: Ու դե պատկերացնում եք չէ՞)))) ..

Ամեն օր վազքի մեջ լինելով ու նաև կկ մամա լինելը հեշտ չի, բայց աշխատում եմ վայելել ինձ ու ամեն պահը՝ էնպիսին, ինչպիսին, որ այն կա: Կարծում եմ դա ա լավագույն տարբերակը, բալանս հոգեվիճակով ու ներդաշնակ պահի մեջ»:

ovsanna

Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ  2023թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր՝ մոտ 11 ամսական տղայի հետ ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Կիսվել էջում