Մամուլ

ԱՆ-ն՝ կորոնավիրուսի թվերը բարձր ներկայացնելու հրապարակման մասին

ԱՆ-ն՝ կորոնավիրուսի թվերը բարձր ներկայացնելու հրապարակման մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել:

«Անդրադառնալով «pastark.am» կայքում հրապարակված «Առողջապահության նախարարությունը կորոնովիրուսի թվերը բարձր է ցույց տալիս, գերատեսչությանը շտապ մաթեմատիկոս է անհրաժեշտ» վերտառությամբ հոդվածին` հարկ ենք համարում նշել, որ հոդվածում առկա եզրահանգումներն ամբողջությամբ սխալ են։

Խորհուրդ ենք տալիս ևս մեկ անգամ աչքի անցկացնել վիճակագրությունը` չանտեսելով այլ հիվանդություններով պայմանավորված, սակայն COVID-19 դրական ախտորոշում ունեցած պացիենտների մահվան ցուցանիշները։

coronavirus armenia

Սա հաշվի առնելու դեպքում հաշվարկները ճշգրիտ կլինեն։ Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել։Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ պահանջում ենք «pastark.am» կայքից հերքել տարածած տեղեկությունը»։

Կիսվել էջում