Մամուլ

Անօրինական գերեզմանները, հնարավոր է, ենթակա լինեն տեղափոխման․ Տեսանյութ

Անօրինական գերեզմանները, հնարավոր է, ենթակա լինեն տեղափոխման։ Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: 

Չնայած նրան, որ 21 գերեզմանատներն ունեն իրենց հստակ սահմանված տարածքները, կան դեպքեր, երբ քաղաքացիները հուղարկավորություն են կազմակերպում դրանց հարակից հատվածներում, ինչն օրենքով արգելված է: 

«Ունենք նախադեպ, երբ Դավթաշենի գերեզմանատան հարակից շուրջ 1 հա տարածքը 2012թ. գրավադրվել է բանկերից մեկում, որտեղ կան նաև գերեզմանատեղեր: Հիմա քննչական վարույթ է իրականացվում: Մարդիկ իրենց սեփական հողատարածքներում թե ինչ ճանապարհով, չեմ կարող ասել, բայց թույլատրել են հուղարկավորություն կատարել, որն անօրինական է»,– նշում է կազմակերպության տնօրեն Արման Իսկանդարյանը:

Կիսվել նյութով