Ժամանց

«Անփոխադարձ սիրո փորձ չունեմ․ պետք է սովորեք ձեզ բոլորից շատ սիրել»

«Անփոխադարձ սիրո փորձ չունեմ․ պետք է սովորեք ձեզ բոլորից շատ սիրել»

Ինստագրամում հայտնի բլոգեր, մոդելավորող Գոհարը, ով առավել հայնտի է, որպես Լոլարիմ, ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել հետևորդների հետ, որում պատասխանել է վերջիններիս հարցերին։

Հետևորդի հարցին, թե ինչու՞ են աչքերդ միշտ տխուր, պատասխանել է․

«Որովհետև ես ֆեյք չեմ։ Մարդ չի կարող միշտ ժպտալ կամ միշտ տխրել, բոլոր զգացմունքները մարդուն հատուկ են ու հաճելի»։

lola

Հետևորդի այն հարցին, ինչպես վարվել, երբ զգացմունքներդ փոխադարձ չեն, պատասխանել է․

«Չգիտեմ, անփոխադարձ սիրո փորձ չունեմ։ Պետք է սովորեք ձեզ բոլորից շատ սիրել, որպեսզի միայն ձեր հանդեպ ունեցած մեծ սերը ձեզ ստիպի սիրահարվել»։

lola 3

Նշենք, որ Լոլարիմը ԱՄՆ էր տեղափոխվել Սուպեր Սաքոյի հետ միասին, սակայն իրենց բաժանումից հետո Լոլարիմը շարունակում է մնալ Միացյալ նահանգներում։

Կիսվել էջում