Շոու-բիզնես

Անտանելի ցավ է․ Լիլիթ Կարապետյանի հուզիչ գրառումը Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան կապակցությամբ

Ինչպես արդեն հայտնել էինք, կյանքից հեռացել է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նրա վաղաժամ մահը խոր վիշտ է առաջացրել հարազատների, գործընկերների, հումորային ոլորտի ներկայացուցիչների և բազմաթիվ երկրպագուների շրջանում։

Դեպքին արձագանքել է նաև երգչուհի Լիլիթ Կարապետյան-ը՝ սոցիալական ցանցերում հուզիչ գրառում կատարելով և հրապարակելով համատեղ լուսանկար։

«Չեմ կարող հավատալ, անասելի ցավ է… իմ բարի, մաքուր ու համեստ Լյովս…»,- գրել է նա։

Երգչուհու գրառումը մեծ արձագանք է ստացել օգտատերերի շրջանում, ովքեր ևս իրենց ցավակցություններն են հայտնել և հիշել սիրված արտիստին։

Լուսանկարը ստորև․

lilit karapetyan1
Կիսվեք ձեր էջում