ՄամուլՏեսանյութ

«Անտակդ խուլիգանը ծնողդ ա»․ վեճ Ազգային ժողովում (Տեսանյութ)

«Անտակդ խուլիգանը ծնողդ ա»․ վեճ Ազգային ժողովում (Տեսանյութ)

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ելույթ էր ունենում թեկնածու Ռուբիկ Հակոբյանի իր ելույթում անդրադարձավ պատգամավոր Նարեկ Բաբայանին ու հայտարարեց, թե նա ԱԺ է խցկվել որպես իր կնոջ, Լենա Նազարյանի օժիտ։

Այս ելույթից հետո հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը խորհուրդ տվեց դադարեցնել ելույթը, այնուհետ նիստի բնականոն գործընթացը ապահովելու պատճառաբանությամբ դադարեցրեց Հակոբյանի ելույթը։

vichabanutyun aj

«Ես հանում եմ իմ թեկնածությունը, սպասի։ Դու էդ տոնով մի խոսի ինձ հետ։ Ձենդ կտրի, վեր ընգի տեղդ։ Ես եմ գրել էս կանոնակարգը, իրավունք չունեք ընդհատել ինձ»,-արձագանքեց Հակոբյանը ու ավելացրեց, որ իր կյանքի նպատակը Գաբրիելյանի նման անտակ խուլիգաններին դաստիարակելն է, ինչին վերջինս արձագանքեց․ «Անտակտ խուլիգանը ծնողդ ա, որ քեզ էսքան տարի մեծացրել ա․․․թքեմ վրեդ»։

Այնուհետև Գաբրիելյանը և Հակոբյանը միմյանց նկատմամբ հայհոյանքներ հնչեցրին։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով