Մամուլ

Անչափահաս տղան մոր Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ վրաերթի ենթարկել հեծանվորդին. Վերջինի վիճակը ծանր է

Երեւանում, այսօր՝ հունիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում Երեւանի Տարոնցու փողոցի բնակիչ՝17-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 36 AC 040 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 56 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան տղամարդ հեծանվորդի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանները անչափահաս վարորդին տեղափոխել են ոստիկանության Չարբախի բաժանմունք, որպեսզի վրաերթի ենթարկվածի հարազատները հաշվեհարդար չտեսնեն։

Աղբյուրը հայտնում է, որ պարզվել է՝ ավտոմեքենան հաշվառված է վրաերթը կատարած անչափահաս տղայի մոր՝ Ժաննա Հ.-ի անվամբ, ով այս պահին գտնվում է ոստիկանության Չարբախի բաժանմունքում։

Կիսվել նյութով