Ազատ խոսքՄամուլ

Աննա Հակոբյանի սենյակից 3-հարկանի քֆուրներ էին լսվում․ Արամ Գաբրելյանով

Աննա Հակոբյանի սենյակից 3-հարկանի քֆուրներ էին լսվում․ Արամ Գաբրելյանով

Հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրելյանովն իր Տելեգրամ-ալիքում գրել է․

«29-ամյա Արգիշտի Քյարամյանը Արցախ է ժամանել ԱԱԾ 30 աշխատակիցների հետ։ Գլխավոր խնդիրը , որ ՀՀ ԱԱԾ ղեկավարի առաջ դրել էր Փաշինյանը, իր կնոջ ու որդու անվտանգությունն էր։ Դերերը բաշխվել են հետևյալ կերպ, բացի Աննա Հակոբյանի անձնական պահպանությունից, նրա այսպես կոչված ՝ արտաքին շրջագծից բացի, նրա անվտանգությունն ապահովում էին ևս 10 ամբողջությամբ զինված սպեցնազներ։ Անգամ Ղարաբաղի Սպեցնազում էին զարմացած ԱԱԾ աշխատակիցների զենք-զինամթերքից։ 

Եվս 10 աշխատակից պահպանում էին Փաշինյանի որդուն։ Մյուսները մշտապես գտնվում էին Արգիշտիի տրամադրության տակ։ Սկանդալը պայթել է, երբ գեներալ Մովսես Հակոբյանը կոշտ տոնով փորձել է Նիկոլի կնոջից պահանջել  լքել բունկերը, որում գերգաղտնի ռազմական օպերացիա էր քննարկվում։  

Նախքան այդ, արդեն մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նրանց վիրավորած է եղել և անգամ փորձել է սովորեցնել, թե ինչպես պետք է կառավարել զորքը։ Մովսես Հակոբյանը չի դիմացել և շատ կոշտ տոնով  այդ կնոջից պահանջել է լքել շտաբը։ Սրանից անմիջապես հետո Հակոբյանի թիկնապահները փորձել են նրան հանգստացնել։ Բայց բավականաչափ ալկոհոլ օգտագործած կինը զանգել է Նիկոլին և սկսել նրա հետ հաշիվ մաքրել։

աննա հակոբյան մովսես հակոբյան

Ինչպես պատմել են անվտանգության աշխատակիցները՝ Աննա Հակոբյանի սենյակից 3-հարկանի քֆուրներ են լսվել և աներևակայելի աղաղակներ։ Կինը ստորացրել է ամուսնուն և ասել, թե նա ի՞նչ տղամարդ է, եթե ինչ-որ մի «Մոսկա» խայտառակում է իր կնոջը։

Կնոջ հետ զրույցից 5 րոպե անց Փաշինյանը զանգահարել է Քյարամյանին և ՀՀ ԱԱԾ պետից պահանջել, որ նա կալանավորի Հակոբյանին ու ձեռնաշղթաներով բերի Երևան։ Հենց նման պահանջ է եղել․ բերել ձեռնաշղթայով ու ոստիկանական մեքենայով։

Քյարամյանը պատիվ է տվել ու գնացել Արցախի նախագահի մոտ։ Վախեցած Արայիկ Հարությունյանն իր մոտ է հրավիրել երկու գեներալների՝ խորհրդակցելու։ Գեներալներն ասել են, որ ոչ ոք նման հրաման չի կատարի, և, հակառակը, կձերբակալվեն Քյարամյանն ու իր ողջ թիկնազորը։ Այս ժամանակ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրամանն ու այդ մասին ասել Արգիշտիին։

Քյարամյանը դողացող ձայնով Նիկոլին զեկուցել է, որ Հակոբյանին ձերբակալելու հրամանը անհնար է կատարել։  Փաշինյանը սկսել է գոռալ ԱԱԾ պետի երիտասարդ ղեկավարի վրա ու նրան մեղադրել, որ  տղամարդ չէ։ Սրան հետևել է պատերազմող երկրի ԱԱԾ տնօրենի ազատման հրամանը։

Կիսվել նյութով