Մամուլ

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 350 երեխա մասնակցել են ամանորյա միջոցառման

Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Ամանորյա միջոցառում, որին մասնակցել են հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, զոհված ազատամարտիկների 9-12 տարեկան շուրջ 350 երեխաներ:

Միջոցառման համար վարչապետի ֆոնդից հատկացվել է 5 մլն դրամ, նմանատիպ մեկ այլ միջոցառում էլ տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, որին կմասնակցեն ավելի մեծ թվով երեխաներ:

Միջոցառմանը Աննա Հակոբյանը եկել էր դստեր՝ Արփիի հետ:

Կիսվել նյութով