Մամուլ

Աննա Հակոբյանի հերթական անակնկալը երեխաներին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է  բարեգործական քայլեր իրականացնել։

Այս անգամ նա այցելել էր «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոն, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար։

Աննա Հակոբյանը նախ շրջել է կենտրոնով, ծանոթացել անձնակազմի հետ, որից հետո կենտրոն հաճախող երեխաների հետ միասին պատրաստել անվանական խաղալիքներ և մասնակցել Ամանորյա եղևնու զարդարման արարողությանը:

Երեխաները նրան երգերի, բանաստեղծությունների տեսքով  նվերներ են նվիրել, տիկինն էլ իր հերթին խոստացել է շուտով ևս մեկ անգամ այցելել նրանց։

anna hakobyan 8

Հիշեցնենք, որ  հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնը հիմնադրվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և «Երևան իմ սեր» հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի և Հայկ և Էլզա Դիդիզեանների բարերարությամբ կառուցված տարածքում։

anna hakobyan 9

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով