Մամուլ

Աննա Հակոբյանը շնորհավորել է Մեդվեդևի կնոջը և ծաղկեփունջ ուղարկել. «Թող Ձեր կյանքը լի լինի պայծառ իրադարձություններով»

Աննա Հակոբյանը շնորհավորել է Մեդվեդևի կնոջը և ծաղկեփունջ ուղարկել. «Թող Ձեր կյանքը լի լինի պայծառ իրադարձություններով»

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 15-ին, տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ և ծաղկեփունջ է ուղարկել ՌԴ վարչապետի տիկին Սվետլանա Մեդվեդևային։

«Հարգելի´ Սվետլանա Վլադիմիրովնա, անկեղծորեն և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ Ձեզ նման գեղեցիկ և նրբազգաց կնոջը անսպառ լավատեսություն, երջանկություն և սեր: Թո´ղ Ձեր կյանքը լի լինի երջանիկ, պայծառ և ցանկալի իրադարձություններով»,– նշված է ուղերձում:

Կիսվել նյութով