Մամուլ

Աննա Հակոբյանը դիմում է Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հանդես է եկել բաց նամակով․

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ։ Ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ:

Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի այլ որևէ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից:

Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը: Օգնել ցանկացող մարդկանց խնդրում եմ իրենց կոորդինատներն ուղարկել ann.hakobyan2018@gmail.com հասցեին:

Խորին շնորհակալությամբ և ձեզ հետ միասին աշխարհն ավելի լուսավոր դարձնելու կամքով՝ Ձեր Աննա Հակոբյան»։

Կիսվել նյութով