Շոու-բիզնես

Անճաշակ հարուստներն ու պաշտոնյաները էլ չեն կարող 10.000 $-ի կապոցով ապտակել երգչիկների այտին ու երգել տալ

Անճաշակ հարուստներն ու պաշտոնյաները էլ չեն կարող 10.000 $-ի կապոցով ապտակել երգչիկների այտին ու երգել տալ

Armtimes.com-ը գրում է․ Երգիչ-երգահան, հայկական շոու բիզնեսում բազմաթիվ փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանը, որը ստեղծագործական առումով դադարի մեջ էր գտնվում, ինչը, սակայն, միայն կորոնավիրուսով և պատերազմով չէր պայմանավորված, կրկին ակտիվ վերսկսել է գործունեությունը:

«Այս դադարը պետք էր, որ ինքնախոստովանմամբ զբաղվեի: Երկրում փոխվեց իրավիճակ, քանդվեց 30 տարի ձեւավորված եւ արմատացած հսկայական մի մշակութային համակարգ, փոխվեց մտածողություն, փոխվեցին որոշակի արժեքներ, հետևաբար դու քեզ հարց ես տալիս՝ ես պիտի մնամ այն արժեհամակարգի կրո՞ղը, որում եղել եմ, թե՞ ես էլ պիտի ինչ-որ քայլ անեմ՝ փոխվելու համար»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում անկեղծացավ երաժիշտը՝ նշելով՝ ամեն ինչ անելու է, որ չվերադառնա նախկին արժեհամակարգին:

Ռիչարդ Մադլենյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

– Ռիչարդ, կորոնավիրուսից և պատերազմից առաջ ևս բավականին ժամանակ կարծես ստեղծագործական պասիվ շրջանում էիք գտնվում: Ինչո՞վ էր պայմանավորված դադարը:

richard madlenyan

-Պայմանավորված էր առաջին հերթին ինքս ինձ հետ հաշվի նստելով։ Ի վերջո, գալիս է մի պահ, երբ սկսում ես հարց տալ ինքդ քեզ՝ արդյոք սա՞ է ճշմարիտ ճանապարհը, լավ, ինչքա՞ն կարելի է…

Երկրում փոխվեց իրավիճակ, քանդվեց 30 տարի ձեւավորված եւ արմատացած հսկայական մի մշակութային համակարգ, փոխվեց մտածողություն, փոխվեցին որոշակի արժեքներ, հետևաբար դու քեզ հարց ես տալիս՝ ես պիտի մնամ այն արժեհամակարգի կրո՞ղը, որում եղել եմ, թե՞ ես էլ պիտի ինչ-որ քայլ անեմ՝ փոխվելու համար՝ որպես մշակութային գործիչ՝ ի նպաստ իմ ժողովրդի։ …Մշակութային առումով շատ շուտով նոր հետաքրքիր բաներ կտեսնենք, կլսենք:

 Մեր նախնական զրույցի ընթացքում նշեցիք, որ հարուստ մարդիկ երգեր էին պատվիրում իրենց աղջիկների համար: Հիմա չե՞ն անում նման պատվերներ:

– Հիմա նման բաներ չեն արվում, որովհետև հարուստ մարդիկ էլ հետաքրքիր չեն (ժպտում է-հեղ.): Իսկ եթե լուրջ, նման երեւույթները արդեն կնքում են իրենց մահկանացուն։ Հարուստ ու «լավ տղա» լինելը այլեւս պարծենալու բան չեն։ Այդ ամենը արդեն մոդայիկ չէ եւ որպես երևույթ սկսում է հնանալ։ Ընդհանրապես յուրաքանչյուր ճչացող բան զզվելի է:

Աշխարհը գնում է մինիմալիզմի և նատուրալիզմի: Ես ևս զգում եմ, որ մեր երկրում որոշ ժամանակ հետո շատ բաներ կփոխվեն… Նախկին անբովանդակ ու գարշելի շոու բիզնեսը էլ երբեք չի լինելու։

Հայ հայտնիներ ովքեր հրաժարվել

Նախկին հակահիգիենիկ ու զզվելի սերիալներն ու կարգին սկետչները Էլ չեն լինելու։ Անճաշակ հարուստները ու գողաբոզական պաշտոնյաներն ու լավերը էլ չեն կարող 10.000 $-ի կապոցով ապտակել երգչիկների ձախ այտին ու երգել տալ ինչի մասին ուզում են, որի համար ես շատ ուրախ եմ:

Ես կուզենայի, որ մաքսիմում քիչ բան անցյալից գար այսօրվա իրականություն, որովհետև անցյալում այն, ինչ տեղի է ունեցել շոու բիզնեսում եւ հեռուստաեթերում, ուղիղ վտանգ են եղել մեր պետության ու պետականության համար, որի հետեւանքը արդեն վայելում ենք։ Մեզ օր առաջ խելքներս գլուխներս հավաքել է պետք։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով