Մամուլ

Անձրև, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ մայիսի 12-16-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Կիսվեք ձեր էջում