Մամուլ

Անհետ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է գյուղի ջրանցքում

Անհետ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է գյուղի ջրանցքում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մազում:

Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի՝ Մեծամորի թանգարանի հարևանությամբ գտնվող ջրանցքում դի կա:

Դին ջրամբարից դուրս բերելու համար ոստիկաններին և քննիչներին օգնության են հասել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ օղակի հրամանատար Դավիթ Մովսիսյանի գլխավորությամբ։

Փրկարարները ճոպաններով մտել են ջրի մեջ և այնտեղից պատգարակով դուրս բերել դին:

Դատաբժիշկ Սուրեն Օլոյանի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ ջրամբարից դուրս բերվածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 60-ամյա Գյուրջիս Թ.-ն է, ով մայիսի 6-ին դուրս էր եկել տանից և այլևս չէր վերադարձել, ու այդ օրվանից նրա հարազատներն ու Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները որոնում էին որպես անհետ կորած:

Կիսվել էջում