Մամուլ

Անհետ կորած զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է. նրանց վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ

Անհետ կորած զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է. նրանց վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ

Երեկ անհետացած պայմանագրային զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է: Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից:

Ներկա պահին իրականացվում է տարհանման աշխատանք: Զինծառայողների վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

zinvorner 1

Նշենք, որ Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ երեկ՝ ժամը 15:00-ից երկու զինվոր են անհետացել Ջերմուկի զորամասից։

Ըստ տելեգրամյան ալիքի աղբյուրի՝ կորած զինվորները Կարեն Շահնազարյանն ու Աղասի Հովհաննիսյանն են, որոնք Քարվաճառի զորամասերից մեկից են եղել եւ այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում:

Կիսվել նյութով