Շոու-բիզնես

Անհայտ անձինք կրակ են արձակել Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին

Անհայտ անձինք կրակ են արձակել Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին

Անհայտ անձը ապրիլի 14-ի ժամը 01:20-ի սահմաններում կրակոց է արձակել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Bavnews.am-ին ասացին, որ ապրիլի 14-ին ժամը 1։42-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ Օրբելի փողոցում գտնվող իր բնակարանի պատուհանի ուղղությամբ կրակ են արձակել, և փամփուշտը մտել է բնակարան։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1։20 անհայտ անձը անհայտ զենքով մեկ անգամ կրակել է նշված բնակարանի ուղղությամբ։

Փամփուշտը հայտնաբերվել է, նշանակված է համալիր փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել նյութով