Աշխարհ

Անկախության տոնի առթիվ Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Անկախության տոնի առթիվ Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։ Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը:

«Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով»:

Բուրջ Խալիֆան պաշտոնապես բացվել է 2010 թ. հունվարի 4-ին։ Այն կրում է Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին։

Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձր շենքն է (բարձրությունն է 828 մետր և ավելի քան 163 հարկ)։

Կիսվել էջում